Իսրայելական ուղղաթիռները հրթիռային հարված են հասցրել Սիրիայի ներքին շրջաններին, հաղորդում է Ռիա Նովոստին:
Ինչպես հետևում է սիրիական պետական ԶԼՄ-ների հաղորդագրություններից, մի քանի հրթիռների արձակումներ են գրանցվել Գոլանի բարձունքների շրջանից:
Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում։ Հարվածների ենթարկված շրջաններին որոշակի նյութական վնաս է հասցվել, նշում են ԶԼՄ-ները:
Իսրայելական կողմը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայն հրթիռային հարվաներ հասցնելու մասին հաղորդագրությունները։