Այսօր Ազգային Անվտանգություն գնալուց առաջ Ծառուկյանը ներկաներին դիմեց.
«Այսօրվա գործողությամբ ուզում են ճնշում գործադրել, շանտաժ: Որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ: Ինչ ուզում է սարքեն, չոռը մարդուն չի կպնի: 15 թվականից ինչ ասես առաջարկել են, չեմ համաձայնել, հիմա էլ ինչ ասես առաջարկում են, չեմ համաձայնվում:
Ծառուկյանը նշեց, որ կառավարությունը ձախողել է համաճարակի դեմ պայքարը.
«2 տարի շարունակ ամեն ինչ ձախողել են, ամեն բան վնաս է մարդուն , քաղաքացում: Հարգելի քաղաքացիներ, համաճարակ դեկտեմբերից տարածվում է, մարզերում մինչև այսօր հիվանդանոցներ չկան, որ մարդկանց գոնե թեստավորում անեն, բայց մարդկանց մասկա չդնելու համար տուգանում են: Էսօր պետք է թեստավորեն բոլորին, բայց ոչ թեստ ունեն, ոչ էլ հնարավորություն: Այո, սա քաղաքական ճնշում է, բայց անբարոյականի տղա լինի նա, ում կկարողանան ճնշել: Ինչպես 2015 թվայկանին, այնպես էլ հիմա կարող ենք բոլոր մարզերի քաղաքացիներին հավաքել: Մարդիկ չեն կարողանում մի կտոր հաց առնել, գույքահարկ են բարձրացնում: 3 ամիս հետո սով է լինելու, սով, ես ձեզ ասում եմ: Ինքը պատասխան է տալու օրենքի, ժողովրդի և իմ առաջ: Ես սա երբեք չեմ մոռանա»,-ասաց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ Ազգային անվտանգության ծառայությունը այսօր խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը:
Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ բացահայտել է ապօրինի ձեռնարակատիրության, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես, խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ» խաղատների գործունեության մասին է, որոնց շահագործմամբ խախտվել ու անտեսվել է օրենքը, պետությանը պատճառվել շուրջ 30 միլիարդ դրամի վնաս, մեկ այլ դրվագով էլ պետությունը զրկվել է 40 միլիարդ դրամի չափով ներդրումից: