Արարատի մարզում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Setra մակնիշի ավտոբուսն ու Toyota մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով մեկ ուղևորի տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Ըստ կայքի՝ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած Setra մակնիշի ավտոբուսում շուրջ 45 երեխա կար: