Քննչական կոմիտեն հայտնել է սեպտեմբերի 15-ին ծառայակցին վիրավորելու մեջ մեղադրվող ՀՀ զինված ուժերի զինծառայողի նկատմամբ զինվորական հսկողություն սահմանելու մասին։
Սեպտեմբերի 16-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Սյունիքի մարզի զորամասերից մեկում զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի կողմից արձակված անզգույշ կրակոցից վիրավորվել է ծառայակիցը։
ՔԿ-ն նշված զինծառայողին ներկայացրել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը ծանր վնաս է պատճառել, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։
Նշվում է, որ զինծառայողն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունք: