Որևէ տեղեկատվություն չունեմ Գեղարքունիքի մարզի սահմանին տիրող լարվածության մասին։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքի սահմանին։
Ըստ տեղեկությունների՝ այսօր սահմանին լարվածություն է առաջացել, նռնակի պայթյունի հետևանքով հայկական կողմը մի քանի վիրավորներ ունի։
«Պաշտպանության նախարարությունից դուրս գալու ժամանակ ես որևէ նման տեղեկություն չեմ ստացել»,- արձագանքեց փոխնախարարը։
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել։ ՊՆ-ն այս տեղեկության մասին դեռ որևէ հայտարարություն չի տարածել։