Բարձր ճնշում ունեցող մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ է ականջի զնգոցը, աչքերի առաջ «բծերը» և գլխում ծանրության զգացումը։ Այս դեպքում ոչ միայն հատուկ դեղամիջոցները, այլև ճիշտ կազմված ճաշացանկը կօգնեն թեթևացնել վիճակը, գրում է Voice-ը:
Կայքը ներկայացնում է 4 հիմնական ապրանքների ցանկ, որոնք կօգնեն ճնշման խնդիրներ ունեցող մարդկանց։
Անյուղ կաթնաշոռ․ Այս առողջարար մթերքը, որը նաև չի վնասի ձեր կազմվածքին, կարգավորում է սրտի աշխատանքը, լայնացնում է արյունատար անոթները և կալցիումի, մագնեզիումի և կալիումի հիանալի աղբյուր է։ Լավագույն ազդեցության համար հարկավոր է այն պարբերաբար ուտել՝ օրական 100 գրամ չափաբաժինը բավարար կլինի։
Կարմիր բուլղարական պղպեղ․ Այն պարունակում է ռեկորդային քանակությամբ վիտամին C, ուստի հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ է տրվում այն ուտել հնարավորության դեպքում: Օպտիմալ չափաբաժինն օրական 2 հատն է:
Սաղմոն․ Օմեգա-3 ճարպաթթուների մեծ պարունակության շնորհիվ այս ձուկն արդյունավետորեն օգնում է նվազեցնել արյան բարձր ճնշումը: Փորձեք որքան հնարավոր է հաճախակի սաղմոն ուտել, լավագույն դեպքում շաբաթական 3 անգամ՝ 100-150 գրամ:
Վարսակի շիլա․ Բժիշկները հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ են տալիս առավոտն սկսել դրանով։ Վարսակի շիլայի օգուտները հաստատվում են հետազոտություններով՝ այն հիանալի կերպով ապահովում է օրգանիզմը հզոր հակաօքսիդանտով: