ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ՀԱՊԿ հասցեական արձագանքի հրամայականի մասին։ Այս մասին նա ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Միրզոյանը հանդիպման մասնակիցներին կրկին հիշեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ պետության ինքնիշխան տարածքի շարունակվող օկուպացիայի, ՀՀ ինքնիշխան տարածքի և միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների և վերջին օրերին ՀՀ հետ սահմանին հայկական դիրքերի ու քաղաքացիական օբյեկտների թիրախավորման մասին։
Ավելի վաղ՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «հիմնավորված» էր անվանել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Արևմուտքի ցանկությունը՝ ընդլայնվել դեպի ՆԱՏՕ-ի սահմաններից հեռու տարածաշրջաններ, կապ չունի իրադրությունը կայունացնելու անկեղծ ցանկության հետ։ «Հուսով եմ, որ մեր գործընկերները և Երևանում, և Բաքվում դա հասկանում են»,- եզրափակել է Լավրովը։