Ռուսաստանը գտել է հնարավորություն մաս-մաս Հայաստանին փոխանցելու նախկինում գնված, բայց Հայաստան չհասցված սպառազինությունը, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշել է, որ նախկինում արված գնումներն այսօր սկսում են իրացվել. «բացթողումները կամ չիրացված սպառազինությունն սկսում են հասնել Հայաստան»:
Քոչարյանը հավելել է նաև, որ Հայաստանը զենքի մատակարարման ռուսական շուկայից չի հրաժարվում:
Մարտի 1-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-24 թվականներին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանին զենք մատակարարելու պայմանագրերում 96%-ից նվազել է մինչև 10%։
Հունվարի 28-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու գործընթացում հարցեր կան: