Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 20-ի գիշերը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 20-ի գիշերը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։