Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութագանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ:
Իսկ Հանրապետության տարածքում օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 22-ին կեսօրից հետո առանձին լեռնային շրջաններում հնարավոր է ամպրոպային բնույթի կարճատև անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ։
Կենտրոնը տեղեկանցնում է, որ Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։