Փաստաբանների պալատը, նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ոստիկանության աշխատակիցների կողմից դրսևորած հակաիրավական վարքագծին, դիմել է Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE), հայտնում է Փաստաբանների պալատի Ֆեյսբուքի էջը։
Փաստաբանների պալատն ակնկալում է միջազգային կառույցների կոշտ արձագանքը:
«Փաստաբանների պալատը հետամուտ է լինելու ոստիկանության աշխատակիցների արատավոր վարքագծի արդյունքում ստեղծված իրավիճակի արդար հանգուցալուծմանը և մեղավոր անձնաց օրենքի առջև պատասխանատվության ենթարկելուն,- ասված է հայտարարությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Էրեբունու բաժնում փետրվարի 9-ին մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ փաստաբաններին ծեծի էին ենթարկել ոստիկանները: