Մարտի 18-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երևանում սպասվում է կարճատև անձրև։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է 13-15, երեկոյան՝ 8-10 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-7, նախալեռնային շրջաններում՝ 9-13 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան, Տավուշի մարզում՝ 8-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 9-14 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 14-16 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 13-16 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 12-15, նախալեռնային շրջաններում 7-10 աստիճան տաքություն։
Արցախում, ըստ Yandex-ի, մարտի 18-ին սպասվում է անձրև։ Ցերեկն սպասվում է 9-12 աստիճան տաքություն։