Հայաստանի մարզերում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-4 մ/վ արագությամբ:
Երևանում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 13-15 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կլինի 9-11 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 6-11 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 8-12 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 12-14 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 9-13 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 14-17 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 14-16 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 14-17 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 11-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 17-20 աստիճան տաքություն։
Արցախում մարտի 28-ին կանխատեսվում է առանց տեղումների, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 18 աստիճան Ցելսիուս, գիշերն սպասվում է 1-5 աստիճան: Քամին արևելյան է՝ 3 մ/վրկ արագությամբ: