Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը բելգիական Անտվերպեն քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի 52-րդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը, հայտնում է «Արմենպրես»-ը։
Առանձին գործիքների հենացատկի եզրափակիչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը հավաքել է 14.549 միավոր և գրավել 6-րդ տեղը: Չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեկ Ջերմանը։
Հոկտեմբերի 1-ին հայտնել էինք, որ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր է է նվաճել։