Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է, թե բացի ֆուտբոլից ինչ այլ մարզաձևեր է սիրում, գրում է Chempionat-ը։
«Սիրում եմ թենիս, պադել, բասկետբոլ, ինչպես նաև ամերիկյան ֆուտբոլ։ Ես շատ նոր բաներ եմ սովորում ամերիկյան ֆուտբոլի մասին, սկսել եմ ավելի լավ հասկանալ այն և հաջողության հասնել»,- ասել է Մեսսին։
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հունվարին արժանացել էր Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ մրցանակին։ Մեսսիի համար 2023-ի հաղթանակը երրորդն էր՝ նա նույն մրցանակին էր արժանացել նաև 2019 և 2022 թվականներին։