ԱԱԾ-ն կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել է Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավար Սուրեն Աբովյանին, «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանին ու մոտ 10 աշխատակցի, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Վանաձորի քաղաքապետարանից թերթը տեղեկացել է, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան անսպասելի ժամանել են ԱԱԾ աշխատակիցներ և իրենց հետ տարել ճարտարապետական բաժնի պետին:
«Նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է»,- գրում է թերթը և հավելում, որ անցնում է նաև նրա քրեական գործով:
Հակակոռուպցիոն կոմիտեն թերթին չի հերքել փաստը, սակայն մեկնաբանություն չի տվել։