Կանոնավոր բանակը վեր են ածել ֆիդայականի և սպառազինության զգալի մասը տվել հակառակորդին, լրարողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հարաբերակցությունը միշտ էլ եղել է Ադրբեջանի օգտին՝ քանակային առումով: Բայց դրան ի հակադրություն մենք ունեցել ենք պաշտպանության բանակ, պաշտպանության համակարգ: 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն ի վիճակի են եղել պաշտապանությունն իրականացնել, պետք էր նորմալ կազմակերպել և բանակին թիկունք կանգնել»,- ընդգծել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում