«Парк горького» и «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինը (իսկական անունը՝ Անաստաս Միկոյան) Gazeta.Ru-ին պատմել է, որ խորթ որդին՝ իր զոքանչին և երաժշտի հարազատ որդուն սպանած Ռոմանը, «միշտ տականք է եղել»: Արվեստագետն ընդգծել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ ու երբեք հարազատ չի համարել։
«Ես հենց նոր իմացա այդ մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ, քանի որ նրան անարժան եմ համարել։ Նա երբեք իմ բարեկամը չի եղել»,- ասել է նա։
Հոկտեմբերի 19-ին հայտնի է դարձել, որ Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղում դանակահարել են 85-ամյա Պոլինա Տկաչենկոյին (Ստաս Նամինի կնոջ մայրը) և ռոք երաժշտի 30-ամյա որդի Արտյոմին։ Արտյոմը նկարիչ և կինոռեժիսոր էր, խորհրդային ամենաազդեցիկ պետական գործիչներից Անաստաս Միկոյանի ծոռը։ Հաղորդում են, որ տատիկը սպանվել է կրծքին հասցված հարվածից, իսկ թոռնիկը դանակի բազմաթիվ վնասվածքներ ունի ամբողջ մարմնի վրա։
SHOT-ի տվյալներով՝ հարցաքննության ժամանակ Նամինի խորթ որդին խոստովանել է, որ չի դիմացել հարազատների կշտամբանքներին ու սպանել է նրանց։ Հարուցվել է քրեական գործ։